Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Խորհրդանիշ

Խորհրդանիշ
17.02.2025 | 06:29

Անձի պաշտամունքի հերթական դրսևորումը։

Գամփռը ճանաչվել է 2025 թվականի ապրիլի 13-ից 19-ը IIHF կողմից Երևանում անցկացվող հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման։

2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, սեփական անձի հանդեպ բարձր ինքնագնահատականով, հայտարարեց, որ ինքը գելխեղդ է (չոբանի շուն):

Հիմա դա դարձել է խորհրդանիշ։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ